Շուշիի ազատագրման 17-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ, «Հայացք» ակումբում, Պաշտպանության նախարարի խորհրդկան Գուրգեն Դալիբալթայանը նշել, որ «Շուշիի ազատագրմամբ մենք ապահովել ենք մեր անվտանգությունը»։ Լրագրողների հարցին, թե քաղաքական գործիչներից շատերն են Շուշիի ազատագրումն իրենց վերագրում, արդյոք ո՞ւմն է այդ հաղթանակը՝ նա պատասխանել է։
- Թող ասեն, թող ուրախանան, իսկ հաղթեց՝ հայ ժողովուրդը։ Հայերն այդպիսին են՝ բոլորն ուզում են ղեկավար լինել։ Մեր հոգեբանությունը, կամ էլ դաստիարակությունն է այդպիսին։ Պատմությունը ցույց կտա հերոսին։ Շուշիի ազատագրման պլանավորումն ու կազմակերպումը մի մարդու գործ չէ։
Գուրգեն Դալիբալթայանըարցախյան պատերազմի տարիներին եղել է զինված ուժերի «Գլխավոր շտաբի» պետ և Շուշիի ազատագրման «Հրազդան» գործողության համահեղինակ։ Նա վստահեցնում է, որ «Գլխավոր շտաբն» է ամեն ինչ ծրագրել և միայն հայ ժողովրդի շնորհիվ է կարողացել իրականացնել գործողությունները։
-Ժողովուրդը սոված էր մնում, բայց օգնում էր մեզ,-ասել է նա։
Ո՞ւմն է Շուշիի հաղթանակը
Շուշիի ազատագրման 17-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ, «Հայացք» ակումբում, Պաշտպանության նախարարի խորհրդկան Գուրգեն Դալիբալթայանը նշել, որ «Շուշիի ազատագրմամբ մենք ապահովել ենք մեր անվտանգությունը»։ Լրագրողների հարցին, թե քաղաքական գործիչներից շատերն են Շուշիի ազատագրումն իրենց վերագրում, արդյոք ո՞ւմն է այդ հաղթանակը՝ նա պատասխանել է։
- Թող ասեն, թող ուրախանան, իսկ հաղթեց՝ հայ ժողովուրդը։ Հայերն այդպիսին են՝ բոլորն ուզում են ղեկավար լինել։ Մեր հոգեբանությունը, կամ էլ դաստիարակությունն է այդպիսին։ Պատմությունը ցույց կտա հերոսին։ Շուշիի ազատագրման պլանավորումն ու կազմակերպումը մի մարդու գործ չէ։
Գուրգեն Դալիբալթայանը արցախյան պատերազմի տարիներին եղել է զինված ուժերի «Գլխավոր շտաբի» պետ և Շուշիի ազատագրման «Հրազդան» գործողության համահեղինակ։ Նա վստահեցնում է, որ «Գլխավոր շտաբն» է ամեն ինչ ծրագրել և միայն հայ ժողովրդի շնորհիվ է կարողացել իրականացնել գործողությունները։