2011-ի հարկային եկամուտների շուրջ 60%-ն ապահովել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց
Պետական եկամուտների կոմիտեի 2012-ի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում: Այդ նպատակով Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության նախաձեռնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում հանրապետության խոշոր հարկ վճարողների հետ: Հունվարի 17-ին կազմակերպվել է տարեկան առաջին աշխատանքային խորհրդակցությունը. խոշոր հարկատուների հետ հանդիպմանը ՊԵԿ ղեկավարության կողմից ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, մասնավորապես հարկային վարչարարության հիմնական ուղղությունները:
Տնտեսության զարգացմանը զուգընթաց ավելանում է խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների քանակը, և եթե, օրինակ 2010թ.-ին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված էին ընդամենը 344 կազմակերպություններ, 2011թ-ին` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ:
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի խոսքերով, 2011թ.-ին տեսչությունը ձեռքբերումներ է արձանագրել հետևյալ հիմնական ուղղություններով. «Հաջողվել է խոշոր հարկ վճարողների կողմից ապահովել բյուջեով ծրագրավորված հարկային եկամուտների և պարտադիր սոցվճարների անհրաժեշտ մուտքերը: 2011 թվականին խոշոր բիզնեսը բյուջե է վճարել շուրջ 204,0 մլրդ դրամի հարկեր և 40,0 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ: Նախորդ տարվա համեմատ հարկերի գծով մուտքերի աճը կազմել է 19% կամ 32,0 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցվճարների գծով` 43% կամ 12,0 մլրդ դրամ: Նշված հարկային եկամուտներում աճել է ուղղակի հարկերի (շահութահարկի և եկամտահարկի) տեսակարար կշիռը: Բյուջետային եկամուտների մեջ դրանք կազմել են 59,3%` նախորդ տարվա 97.0 մլրդ դրամի դիմաց կազմելով 121,0 մլրդ դրամ»:
Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում աճել է խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը: Աշոտ Արզումանյանն ընդգծել է, որ հարկային մարմնի կողմից ապահովված պետական եկամուտների շուրջ 60%-ն ապահովվել է ԽՀՎ ՀՏ կողմից` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց: Իսկ 2011թ.-ին արտահանող խոշոր հարկ վճարողներին վերադարձվել է 21,6 մլրդ դրամ և այլ հարկային պարտավորություններին է հաշվանցվել 4.0 մլրդ. դրամ: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կարևորելով խոշոր հարկ վճարողների հետ աշխատանքը, ընդգծել է, որ 2012-ի պետբյուջեում նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի և պարտադիր սոցվճարների գերակշիռ մասը պետք է ապահովվի խոշոր հարկ վճարողների, այլ ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին: □Այն խոշոր հարկատուները, որոնք կաշխատեն փաստաթղթաշրջանառության հիման վրա, առաքումները, գրանցումները կիրականացնեն համապատասխան թղթերով, չեն ուեննա չհարկվող շրջանառություն, ՊԵկ-ը նրանց հետ վարչական որևէ անելիք չի ունենա, սակայն օրինազանց հարկատուների նկատմամբ կկիրառվեն հսկիչ գնումներ, չափագրումներ, գույքագրումներ, ինչպես նաև հարկային ներկայացուցիչներ կնշանակվեն□:
Խոշոր հարկ վճարողների մոտ 2011թ., ընթացիկ և առաջիկա տարիներին կարևորվում է հանրապետությունում հարկային հաշվառման և փաստաթղթաշրջանառության ապահովումը: Այս նպատակով, ըստ Խոշոր հարկ վճարողների տեսչության պետի, հաշվետու տարում առաջին անգամ ՊԵԿ համակարգում բոլոր խոշոր հարկ վճարողները ներառվել են էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների ցանկում և հարկային հաշվետվությունները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ հաջողվել է կիրառության մեջ դնել հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման համակարգը: 2011թ.-ին խոշոր հարկ վճարողներից էլեկտրոնային եղանակով ստացվել են շուրջ 14 հազար հաշվետվություններ և հաշվառված հարկ վճարողների 80%-ից ավելին իրենց հարկային հաշիվները դուրս են գրել էլեկտրոնային եղանակով: Տեսչության պետը գոհունակությամբ նշել է նաև իրականացված ստուգումների արդյունավետության բարձրացման մասին. «Այսպես` եթե 2010թ.-ին իրականացվել են պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 238 ստուգումներ՝ արձանագրելով 1,9 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություններ, ապա 2011-ին անցկացվել են 227 ստուգումներ, որոնցով արձանագրվել են 6,1 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություններ»: Ինչպես տեղեկացրել է Աշոտ Արզումանյանը, 2011թ.-ին 5%-ով նվազել է ստուգման ենթարկված հարկ վճարողների թվաքանակը և 17,6 տոկոսով կրճատվել է ստուգված հարկ վճարողների տեսակարար կշիռը՝ տեսչությունում հաշվառված հարկ վճարողների ընդհանուր թվաքանակում: Միաժամանակ՝ ավելի քան 3 անգամ աճել է մեկ ստուգման հաշվով արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարը, ինչը ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի արդյունավետության և ստուգումների հասցեականության կտրուկ բարձրացման հետևանք է:
Անդրադառնալով ընթացիկ տարվա անելիքներին, Աշոտ Արզումանյանն ընդգծել է, որ 2012-ին տեսչության հիմնական խնդիրն է հանդիսանալու 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորված աննախադեպ աճի ապահովումը. «ՀՀ պետական բյուջեով ծրագրավորված եկամուտների աճը նախատեսվում է հիմնականում ապահովել խոշոր հարկ վճարողների հաշվին՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից վճարվող հարկերի տեսակարար կշիռը ընդհանուր հարկային եկամուտներում կազմում է մոտ 60%: Եկամուտների ծրագրավորված աճի ապահովման գրավականն են լինելու 2012 թվականին ակնկալվող տնտեսական աճը՝ ըստ առանձին ճյուղերի, հարկ վճարողին արդարացի հարկային բեռի առաջադրումը և այլ տնտեսական գործոններ»:
Ընթացիկ տարում հատուկ շեշտ է դրվելու խոշոր հարկ վճարողների մոտ ստվերային շրջանառության վերացմանն ուղղված աշխատանքներին: Խոշոր հարկ վճարողները պետք է գործեն փաստաթղթաշրջանառությամբ: ԽՀՎ տեսչության պետը վստահեցրել է, որ հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարող հարկ վճարողների նկատմամբ կկիրառվի մեղմ հարկային և մաքսային վարչարարություն ու հսկողություն: Իսկ հարկային հսկողության հիմնական գործիքները (հսկիչ գնումներ, չափագրումներ, ստուգումներ, հարկային ներկայացուցիչներ) նախատեսվում է կիրառել այն հարկ վճարողների հանդեպ, որոնք կհամարվեն ռիսկային վարքագիծ ցուցաբերող:
Ի դեպ, Էլեկտրոնային հարկ վճարողների համար 2012-ի հունվարի 1-ից արդեն իսկ գործում է հարկ վճարողների էլեկտրոնային` անձնական գրասենյակը, որտեղ նրանք կարող են առցանց ռեժիմում տեղեկացված լինել իրենց վճարումների, ծանուցումների, ինչպես նաև հաշվետվությունների ուշացման և վճարումներ չկատարելու վերաբերյալ: Անձնական գրասենյակ ունեցող գործարարներն այդպիսով հնարավորություն ունեն նաև տեղեկություններ ստանալ իրենց բիզնես-գործընկերոջ վերաբերյալ. արդյոք այդպիսի հարկ վճարող գրանցված է ՊԵԿ տեղեկատվական բազայում, թե ոչ: ՊԵԿ բարեփոխումներն արդարացրել են հարկատուների սպասաելիքները. «Արսօյլ» ՓԲԸ տնօրեն Հռիփսիմե Ավետիսյանն առաջիններից մեկն է, որ օգտվում է էլեկտրոնային համակարգից և բարձր է գնահատում ՊԵԿ բարեփոխումները. «Հարկային ծառայությունը բավականին համահունչ է աշխատում տնտեսության զարգացման հետ: Ես շատ գոհ եմ Խոշոր հարկ վճարողների տեսչության աշխատանքից. հարկատուները ժամանակին տեղեկացվում են, բավականին արդյունավետ է աշխատում ծանուցման մեխանիզմը: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկյացումը, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը էապես դյուրացրել է հարակտուների աշխատանքը, զգալի նվազել է փաստաթղթաշրջանառության ծավալը»:
Խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Աշոտ Արզումանյանը վստահեցրել է, որ փոխադարձ վստահության և կամավոր ինքնագնահատման մթնոլորտի պայմաններում հարկային վարչարարության աշխատանքների սլաքը կուղղվի դեպի ռիսկային ոլորտներ և տնտեսավարող սուբյեկտներ: ՊԵԿ-խոշոր բիզնես փոխհարաբերություններն առավել արդյունավետ դարձնելուն նպատակաուղղված միջոցառումները խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության օրակարգում են:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին