Լրահոս

17.01.2012 16:49


Արդար խաղի վարկանշային աղյուսակում Հայաստանն առայժմ 18–րդն է

Արդար խաղի վարկանշային աղյուսակում Հայաստանն առայժմ 18–րդն է

Ինչպես փոխանցում է «Armsport.am»–ը, ՈւԵՖԱ-ն կազմել է «Fair Play» (Արդար խաղ) վարկանշային աղյուսակը, որի երեք հաղթողները Եվրոպայի լիգայի հավելյալ ուղեգրեր կստանան։

Քվեարկության հիմք են հանդիսանում  ՈւԵՖԱ-ի պաշտոնական պատվիրակների գնահատականները՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գեղեցիկ ֆուտբոլի հանդեպ հակումը, մրցակցի և մրցավարի նկատմամբ հարգանքը, հանդիսատեսի և թիմի ներկայացուցիչների պահվածքը, ինպես նաև դեղին ու կարմիր քարտերի քանակը։

Հաշվի են առնվել այն հանդիպումները, որոնք կայացել են կամ պետք է կայանան ՈւԵՖԱ-ի մրցաշարերի շրջանակներում 2011թ. մայիսից մինչև 2012թ. ապրիլի 30–ն ընկած ժամանակահատվածը։ Հայաստանը 2011թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը 38 հանդիպումներում 7.948 վարկանշով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում է Նորվեգիան (8.367), երկրորդ տեղում՝ Ֆինլանդիան (8.282), երրորդում՝ Հոլանդիան (8.173)։

Այս խորագրի վերջին նյութերը