Բյուջեի միջոցների տնտեսման դեմ նոր գործադուլի ալիք է սկսվել Հունաստանում. հասարակական տրանսպորտը կաթվածահար է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Բացի այդ, չեն աշխատում նաև բանկերը, իրավաբանական գրասենյակները, դպրոցներն ու նավահանգիստները։ Մի շարք լրատվամիջոցներ՝թե՛ պետական, թե՛ մասնավոր, նույնպես դադարեցրել են իրենց աշխատանքը։
Հերթական գործադուլը պայմանավորված է ԵՄ–ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվրոպայի կենտրոնական բանկի պատվիրակության ժամանումով։ Ակնկալվում է, որ պատվիրակության ներկայացուցիչները կրկին կառաջարկեն հունական կողմին կրճատել պետական բյուջեի ծախսատար մասը, որի դիմաց միայն նրանք պատրաստ են Հունաստանին նոր գումար տրամադրել։
Միաժամանակ Հունաստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ. գործազրկությունը մեծ չափերի է սկսում հասնել, իսկ պարտքերի մեջ գտնվող երկրի տնտեսությունը շարունակում է կրճատվել։
Հունաստանում նոր գործադուլների ալիք է սկսվել