Լրահոս

08.05.2009 12:28


Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Սա Նախագահ Սարգսյանի հրավերով Թուրքիայի Նախագահի երևանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը