Լրահոս

17.01.2012 13:34


ՀՀԿ–ական պատգամավորը կողմ է ներկայիս ընտրակարգի պահպանմանը

ՀՀԿ–ական պատգամավորը կողմ է ներկայիս ընտրակարգի պահպանմանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, այսօրվա ասուլիսում խոսելով 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, նշել է, որ ինքը դեմ է դրան՝ հավելելով, թե Հայաստանի Հանրապետությունում դա անիրագործելի է։ Նա կողմ է ներկայիս ընտրակարգի պահպանմանը 90 համամասնական և 41 մեծամասնական տեղերով։

–Մեծամասնկան ընտրակարգը վերացնելով՝ մենք փաստորեն նվազագույնի ենք հասցնելու կապը տարածքների հետ,–կարծում է բանախոսը։

Նրա խոսքերով՝ քանի որ ըստ Սահմանադրության ՀՀ–ը միապալատանի խորհրդարան ունի, ապա ճիշտ կլինի, որ տարածքների շահերը պաշտպանող պատգամավորներ լինեն։

«7օր»–ի հարցին, թե ինչո՞ւ է հենց ուղիղ 41 տեղ հատկացվում մեծամասնական ընտրակարգին, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Ես քննարկման ժամանակ ավելի շատ կողմնակից էի 31 տեղերի հաստատմանը, որովհետև մենք այն ժամանակ ունեինք 31 շրջաններ։ Դրան գումարվեցին նաև մայրաքաղաքի 10 տեղամասերը, և ստացվեց 41։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը