Որքան խորանում ենք բանակում չծառայած պաշտոնյաների խնդրում, այնքան ավելի ու ավելի մտահոգիչ փաստեր են հայտնաբերվում:
Այսպես, պարզվում է Պետական լիազոր մարմին-Պաշտպանության նախարարությունը որևէ հսկողություն չի իրականացնում ՀՀ օրենսդրության այն նորմերի իրականացման գործում, ըստ որոնց «պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում»:
Ամիսներ առաջ, այդ խնդրով դիմել ենք Պաշտպանության նախարարին, խնդրելով տեղեկատվություն տալ կառավարության անդամներ Տ. Սարգսյանի, Ա. Գևորգյանի, Ա. Աշոտյանի, Ա. Մովսիսյանի, Հ. Քուշկյանի և Մ. Վարդանյանի, վարչապետի բոլոր օգնականների, ԱԺ «առաջնորդներ» Ս. Նիկոյանի և Է. Շարմազանովի, ինչպես նաև, Ս. Նիկոյանի և Գ. Սահակյանի որդիների /համապատասխանաբար՝ Վարչապետի օգնական և Առողջապահության փոխնախարար/ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու օրենսդրական հիմքերի /օրինականության/ մասին:
Ի դեպ, խնդրել էինք նաև տեղեկատվություն տալ ԱԽՔ Ա. Բաղդասարյանի ոչ լրիվ զինվորական ծառայություն անցնելու, փաստորեն, զինծառայություն չանցնելու մասին:
Օրերս, ստացած պատասխանը ուղղակի ցնցող էր այն է՝ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրված հարցերը վերաբերվում են նրանց անձնական կյանքին, ուստի նրանց վերաբերյալ առավել մանրամասը տեղեկություևններ ստանալու համար Դուք կարող եք դիմել համապատասխան պաշտոնատար անձանց»:
Այսինքն, ըստ Ս. Օհանյանի օրենքի պահանջի կատարումը անձնական գործ է և հասարակության կողմից հսկվել չի կարող կամ որ նույնն է, տվյալ դեպքում, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանաված նորմը Օհանյանը հանել է ՀՀ օրենսդրությունից:
Հավանաբար, սա է պատճառներից մեկը, որ պետական պաշտոնները զանգվածային ձևով լեցուն են չծառայածներով:
Ցավոք, նույնը կարելի է ասել զինված ուժերի քաղաքականացման մասին, մասնավորապես՝ ՀՀԿ ներթափանցումը բանակ և վերջինիս մասնակցությունը հետընտրական գործընթացներին կամ ԶՈՒ ղեկավարների, նույն՝ Ս.Օհանյանի, մասնակցությունը նախընտրական քարոզչությանը, այդ թվում, նախընտրական շտաբերի աշխատանքներին և այլն:
Մնում է գուշակել, թե մինչև երբ այս իրավագիտակցությունը պետք է գերիշխի ԶՈՒ «վերևներում»:
Պաշտպանության նախարարի իրավագիտակցության մասին

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/