Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օտտավայի քաղաքապետի հետ
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակներում հանդիպեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընին:
Վերջինիս խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-կանադական քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները: Քաղաքապետը, իր հերթին, տեղեկություններ հաղորդեց քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակներում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:
Կողմերը շեշտեցին մունիցիպալ, առեւտրա-տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման եւ ընդլայնման կարեւորությունը: