Լրահոս

17.01.2012 12:20


Ձյան հոսքերի վտանգի պատճառով Վերին Լարսը շարունակում է փակ մնալ

Վրաստանի Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի - Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար՝ առկա է ձյան հոսքերի վտանգ։

Հիշեցնենք, որ ձյան առատ տեղումների ու մերկասառույցի պատճառով վրացական կողմը հունվարի 16-ից, մինչ հատուկ կարգադրությունը, ժամանակավորապես դադարեցրել է ուղևորատար, բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը Վերին Լարս անցակետով։

Այս խորագրի վերջին նյութերը