Լրահոս

17.01.2012 12:21


Ղուկաս Պողոսյանը մարզվում է «Կուբան»–ում

Ղուկաս Պողոսյանը մարզվում է  «Կուբան»–ում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիայի Օլիվե Նովա քաղաք, որտեղ ներկա է եղել Ռուսաստանի Կրասնոդարի «Կուբան»–ի մարզմանը: Մինասյանի հետ Իսպանիա է մեկնել է նաև «Փյունիկ»-ի և Հայաստանի 19 տարեկանների հավաքականի եզրային կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը։

Պողոսյանը մարզվել է «Կուբան»–ի ֆուտբոլիստների հետ, սակայն թե՛ «Կուբան»–ը, թե՛ «Փյունիկ»–ը ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել։

Տեղեկացնենք, որ Վարդան Մինասյանը նաև Երևանի «Փյունիկ»–ի տեխնիկական տնօրենն է:

Հիշեցնենք, որ օրերս «Կուբան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը՝ բրազիլացի Մարկոս Պիզելին, ով մինչ այս հանդես էր գալիս Ուկրաինայի Դոնեցկի  «Մետալուրգ»  ակումբում։  «Կուբան»–ի հետ Պիզելին 3 տարվա պայմանագիր է կնքել։

Այս խորագրի վերջին նյութերը