Արմեն Մազմանյանը հակված է ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին, բայց ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյակ» ընկերության ղեկավար Արմեն Մազմանյանը«7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ինքը երբեք չի թաքցրել իր հակվածությունը, ու իր համար նախընտրելի քաղաքական ուժերն են ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն։
–Իրար հակասական կուսակցություններ են, բայց ես ո՛չ դաշնակցական եմ, ո՛չ էլ հանրապետական, ու ինձ համար այդ հակասականությունը կարևոր չէ։ Իրենք ինձ ավելի են համոզում, որովհետև նրանց հենքում դրված է ազգայինը։ Ես դա անվանում եմ ազգային պահպանողական լիբերալիզմ և կարծում եմ, որ միայն այդ գաղափարախոսությունը պետք է իշխի, և ավելի ազատություն պետք չէ մեր ազգին տալ, որովհետև հակառակ պարագայում բիսեքսուալիզմ ու հոմոսեքսուալիզմ է դուրս գալիս,–ասել է նա։
Հարցին, թե մի քանի ամիս հետո տեղի ունենալիք ԱԺ ընտրութուննեին ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն առանձին են մասնակցելու, այս պարագայում ինքն ո՞ւմ է պաշտպանելու, Արմեն Մազմանյանը պատասխանել է, թե Սերժ Սարգսյանին։
–Ես ՀՀԿ–ին եմ ձայնս տալու, և ոչ թե նրա համար, որ իրենք իշխող են, և ես նրանցից բան եմ ակնկալում, այլ այն պարզ պատճառով, որ ինձ քաղաքական անհատ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահ, բոլոր եղած ալտերնատիվաներից 10 անգամ ավելի շատ է համոզում։ Կուզեի՝ դաշտում լիներ մի 5 ավելի դինամիկ ու պրոգրեսիվ մարդ, որ ես էլ ունենայի ընտրություն,–ասել է նա։
Արմեն Մազմանյանը հակված է ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին, բայց ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյակ» ընկերության ղեկավար Արմեն Մազմանյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ինքը երբեք չի թաքցրել իր հակվածությունը, ու իր համար նախընտրելի քաղաքական ուժերն են ՀՅԴ–ն և ՀՀԿ–ն։

7or.am