ԱԳ նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:
Զրուցակիցները անդրադարձան առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
ԱԳ նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը: Զրուցակիցները անդրադարձան առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: