Լրահոս

17.01.2012 09:33


Արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական  բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:

Զրուցակիցները անդրադարձան առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը