Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և տրված հանձնարարականների հիման վրա 2011 թվականին արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, միջազգային տնտեսական համագործակցության եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:
2011 թվականը, նշանավորելով անկախության 20-ամյակը, եղավ յուրատեսակ ստուգատես արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված ձեռքբերումների ամփոփման տեսանկյունից։ Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել՝ նվիրված հոբելյանին:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Դրա ապացույցն էին մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, մայիսի 26-ին Դովիլում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը:
Հաշվետու տարին նշանավորվեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչն արտացոլվեց երկկողմ հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում ՀՀ Նախագահի առաջին պետական այցելությամբ Ռուսաստանյան Դաշնություն, որը թե իր մակարդակով, թե բովանդակությամբ վերահաստատեց դաշնակցային հարաբերությունների ամրությունը եւ խորությունը։
Որակական նոր մակարդակի է բարձրացվել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, շարունակվել են բազմաբովանդակ համագործակցության զարգացումն եւ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Առավել խորացվել և ամրապնդվել են Ֆրանսիայի հետ ավանդական սերտ բարեկամական հարաբերությունները։ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան պատմական էր թե իր նշանակությամբ, թե արդյունքներով։
Զարգացում են ապրել եվրոպական երկրների հետ հարաբերությունները, որոնք արտացոլվել են բարձր մակարդակի փոխայցելություններով, քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացմամբ:
Լուրջ առաջընթաց է արձանագրվել եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում: Հաջող ընթացք են ունեցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Եվրոպական Խորհուրդը հաստատել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատը։ Կարևոր առաջընթաց է արձանագրվել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներում:
Հետեւողական զարգացում են ապրել Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ:
Վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից։
Շարունակվել է փոխշահավետ համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ, արդյունավետ մասնակցությունը Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, փոխգործակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ի հետ:
Նոր թափ է ստացել գործընկերությունը Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ:
Թեեւ մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին՝ քայլեր են ձեռնարկվել արաբական աշխարհի հետ բնականոն հարաբերությունների պահպանման ուղղությամբ։
Խոստումնալից զարգացումներ են գրանցվել ասիական եւ լատինամերիկյան ուղղություններով:
Ընդլայնվել է բարձր մակարդակի փոխայցելությունների աշխարհագրությունը, ինչպես նաև դրանց արդյունավետությունը ձեռք բերված պայմանավորվածություններով եւ ստորագրված շուրջ հարյուր քսան պայմանագրերով ու այլ փաստաթղթերով:
Շարունակվել են պարբերական շփումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հետ:
Փոխայցելություններ են տեղի ունեցել Հունաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի, Լատվիայի, Սլովենիայի, Սերբիայի, Լիբանանի, Լիտվայի, Իրանի, Բրազիլիայի, Նորվեգիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Արգենտինայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բելառուսի, Չեխիայի, Դանիայի, Իռլանդիայի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների հետ:
Հանրապետության Նախագահն իրականացրել է 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, Հանրապետության վարչապետի՝ 12 փոխայցելություն: Արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 14 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:
Հայաստանը ոչ միայն ակտիվորեն ներգրավված է եղել իր անվտանգության կարեւոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներում, այլև հանդես է եկել կառույցի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով։
Հաջողությամբ ընթացել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և այլ ձևաչափերում:
Հայաստանն ընդլայնել է իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին։
Բազմակողմ հարթության շրջանակներում շարունակվել է արդյունավետ մասնակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում, ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:
Տնտեսական բաղադրիչը կարևոր տեղ է զբաղեցրել արտաքին քաղաքական օրակարգում։ Զարգացել են տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների և ֆինանսական ինստիտուտների հետ: ԱԳՆ անմիջական մասնակցությամբ և համակարգմամբ տեղի են ունեցել տասնյակ միջկառավարական հանձնաժողովների նիստեր և գործարար համաժողովներ:
Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում:
ԱԳՆ-ն իր գործուն աջակցությունն է բերել Սփյուռքի նախարարության նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Արտգործնախարարությունը նպաստել եւ համակարգել է Հայաստանի այլ պետական կառույցների արտաքին կապերի զարգացումը:
Ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման՝ պետական հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ Նախագահի հրամանագրի համապատասխան աշխատանքեր են նախաձեռնվել ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելու մասին օրինագծի ընդունումը կարեւոր քայլ հանդիսացավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Օգոստոսին Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
2011 թ. ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ավարտեցին առաջին ունկնդիրները, որոնցից լավագույնները համալրեցին ԱԳՆ շարքերը:
Բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը որպես հուսալի գործընկերոջ, շեշտակի ավելացել են Հայաստանի վերաբերյալ դրական հրապարակումները օտարերկրյա ԶԼՄ-ներում: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ունեցել են շուրջ 60 ելույթներ և հարցազրույցներ աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որոնք արդեն չորս տարի շարունակ արտացոլվում են ԵԱՀԿ շրջանակներում:
Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն: Սակայն ադրբեջանական կողմը տարվա ընթացքում խոչընդոտեց նման մեխանիզմի ստեղծմանը:
2011թ. մայիսի 26-ին Դովիլում կայացած «Մեծ Ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի՝ հակամարտության բոլոր կողմերին ուղղված համատեղ հայտարարության մեջ վերահաստատվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման տարրերը: Հատուկ ընդգծվեց, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ ուժի կիրառումը խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
2011թ. հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն առաջընթաց չարձանագրեց Ադրբեջանի ղեկավարության` հերթական անգամ պայմանավորվածություններից հետ կանգնելու և բազմաթիվ նոր փոփոխություններ առաջադրելու պատճառով:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ տարվա ընթացքում մի քանի փուլ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի միջեւ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակելով միջնորդական ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, բազմաթիվ այցեր են կատարել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու:
Դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնգակողմ հայտարարություն, որով վերահաստատվեց բացառապես խաղաղ միջոցներով ու միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այլընտրանքի բացակայությունը, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման կարեւորությունը և դիպուկահարների դուրսբերումը:
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները 2011թ. նշանավորվեցին երկուստեք ձեռնարկված մի շարք քայլերով, որոնք միտված էին փոխգործակցության առավել ամրապնդմանը, նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Ընթացիկ տարում շարունակվել է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ՀՀ և ՌԴ Նախագահներն ունեցել են շուրջ մեկ տասնյակ հանդիպում: Հանդիպումներ են կայացել Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ:
Հոկտեմբերի 23-25-ը տեղի է ունեցել ՀՀ Նախագահի` հայ-ռուսաստանյան հարաբերությունների պատմության մեջ առաջին պետական այցը Ռուսաստան, որի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ է անցկացրել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանյան Դաշնության խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ, ելույթ է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում: Այցի շրջանակներում ստորագրվեցին յոթ երկկողմ փաստաթղթեր:
2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հուլիսի 7-8-ը Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որին ընդունեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ունեցել են մեկ տասնյակից ավելի հանդիպում:
Հաշվետու տարվա հուլիսի 5-6-ը ՀՀ ԱԳ նախարարի ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրել և փոխանակել են 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերը։
2011թ. ապրիլի 20-ին Յարոսլավլում կայացել է Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը:
Հուլիսի 8-9-ը Ռոստովում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը:
2011թ. ապրիլի 18-19-ը Երեւանում կայացել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, որի շրջանակներում ստորագրվել են շուրջ երկու տասնյակ երկկողմ փաստաթղթեր:
Հաշվետու տարում բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով:
Պարբերական բնույթ են կրել քաղաքական խորհրդատվություններն երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Հաշվետու տարվա ընթացքում երկուստեք հետաքրքրության տարբեր ոլորտներում շարունակվել է սերտ համագործակցությունը ԱՄՆ հետ: Ակտիվ աշխատանքներ են տարվել երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:
2011թ. մայիսի 18-ից 20-ը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն ԱՄՆ: Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում:
2011թ. փետրվարի 23-24-ը Հայաստան է այցելել ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:
2011թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ, ով հոկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան:
Հաշվետու տարվա սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստան–ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստը:
2011թ. Հայաստանին հատկացված օժանդակության ծավալը կազմել է 44,7 մլն. ԱՄՆ դոլար։
ԵՎՐՈՊԱ
2011թ. ընթացքում լուրջ առաջընթաց է արձանագրվել Հայաստանի` եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգծում։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Տարին նշանավորվել է Եվրոպական Միության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմամբ, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ:
2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի շրջանակներում վերջինս հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնի հետ:
Մարտին, սեպտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին Բրյուսել է այցելել ՀՀ վարչապետը, մայիսին` ՀՀ ԱԺ նախագահը:
2011թ. մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրատիսլավայում կայացած Վիշեգրադյան քառյակի՝ Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդլայնված հանդիպմանը։
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում ստորագրեցին համագործակցության շարունակական ընդլայնման մասին համատեղ հռչակագիրը:
Հաշվետու տարում ԵՄ-ից Հայաստան են այցելել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակը:
Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում 2011թ. կայացել է բանակցությունների չորս լիագումար նիստ և մոտ երեք տասնյակ տեսակոնֆերանս: Բանակցվել և ժամանակավորապես փակվել է տնտեսական և ոլորտային համագործակցության 20 գլուխ:
2011թ. գարնանը և աշնանը տեղի են ունեցել Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցության չորս թեմատիկ պլատֆորմների հերթական նիստերը, ինչպես նաև մի շարք աշխատանքային խմբերի հանդիպումներ:
Շարունակվել է նաև ոլորտային համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես` արդարադատության, միգրացիայի, առեւտրի, բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության եւ գիտության ոլորտներում:
2011թ. նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը:
Դեկտեմբերի 6-ին Երե անում կայացել է մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության 3-րդ հանդիպումը:
Խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար հայկական կողմի ձեռնարկած քայլերի արդյունքում ակնկալվում է բանակցություններ սկսել 2012թ. առաջին կիսամյակում:
Հաշվետու տարվա դեկտեմբերի 19-ին ԵՄ խորհուրդը հաստատել է ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցման ուղղությամբ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը: Մոտակա շաբաթներին ակնկալվում է բանակցությունների մեկնարկը։
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն “Շարժունակության շուրջ գործընկերություն” հռչակագիրը:
Հաշվետու տարվա մայիսին պաշտոնապես հիմնադրվել է Եվրանեսթը՝ որպես Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների միջխորհրդարանական համագործակցության մարմին։ Սեպտեմբերին կայացել է կառույցի առաջին լիագումար նիստը։
Հայաստանում շարունակել է իր գործունեությունը Եվրոպական Միության խորհրդատվական խումբը:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Հետեւողական աշխատանք է իրականացվել եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:
2011թ. հունվարի 17-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոս։ Այցի շրջանակներում ստորագրվել է «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին»։
Հունվարի 18-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ստորագրվել է 3 փաստաթուղթ:
Մարտի 9-10-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց է կատարել Լատվիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ստորագրվել է 2 փաստաթուղթ:
Ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ստորագրվել է 3 փաստաթուղթ:
Ապրիլի 13-14-ը կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ստորագրվել է 2 փաստաթուղթ:
Մայիսի 2-3-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց է կատարել Շվեյցարիայի Համադաշնություն։
Սեպտեմբերի 27-29-ը տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիական Հանրապետություն։
ՀՀ արտաքին քաղաքականության 2011 թ. ամփոփում

● Այս խորագրի վերջին նյութերը
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
17.11.2024 ● 20:41
Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:
Երգչուհի Արմինե Գրիգորյանը միացել է տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ)
17.11.2024 ● 20:17
Երգչուհի Արմինե Գրիգորյանը միացել է տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին
631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն
17.11.2024 ● 17:44
Վերին Լարսն անցնելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական է:
Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացման իշխանության նախագծին (լուսանկար)
17.11.2024 ● 17:38
Երևան վերադառնալուն պես միացել եմ տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը:
Արարատի մարզում բախվել են BMW-ն, Mercedes Sprinter-ը, Opel-ը, MAZ բեռնատարն ու մեկ այլ Mercedes. կան վիրավnրներ
17.11.2024 ● 17:36
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստորեն, Երևանում դեռ գազելներ կան (տեսանյութ)
17.11.2024 ● 15:25
Վերջին գազելը չէր։