Լրահոս

16.01.2012 13:23


Կանխվել է ինքնասպանության փորձը

Հունվարի 15-ին`ժամը 13.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակիչն ուզում է ինքնասպան լինել` 9-րդ հարկից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային  փրկարարական  վարչության փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` իրավապահ մարմինների կողմից բացվել է բնակարանի դուռը, կանխվել` Նարինե Օհանջանյանի (տառապում է հոգեկան հիվանդությամբ) ինքնասպանության փորձը և տեղափոխվել Կապան քաղաքի հոգեբուժարան:

Այս խորագրի վերջին նյութերը