Հունվարի 15-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը:
Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը` Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արայիկ Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ուղևորներից մեկը մահացել է