Լրահոս

07.05.2009 19:52


Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են եռակի տոնին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ Շուշիի ազատագրման, ԼՂՀ-ի ազգային բանակի կազմավորման և Հաղթանակի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների կազմակերպման աշխատանքների քննարկման համար։ Խորհրդակցությանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությաունյանը և այլ բարձրաստիճան անձինք։ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել ներկաներին և ընդգծել գործին՝ երկրի բոլոր գերատեսչությունների համաձայնեցված աշխատանքի կարևորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ տոնակատարություններին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը