Բնապահպանները պահանջել են ներկայացնել Թեղուտում հանքի շահագործումը թույլատրող փաստաթղթերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շուրջ 300 բնապահպաններ ճանաչողական այցով մեկնել են Թեղուտ: Նրանք նախ հավաքվել են «Վալեքս գրուպ» ընկերության գրասենյակի մոտ(հենց այս ընկերությունն է շահագործում Թեղուտի հանքը) և պահանջել հարգել Օրհուսի կոնվենցիան: Ակտիվիստների պահանջներից է նաև եղել իրենց ներկայացնել հանքի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:
Այնուհետև ակտիվիստները փորձել են տարբեր կողմերից մուտք գործել «Թեղուտի» տարածք, սակայն նրանց զգուշացվել է, որ առանց թույլտվության դա արգելված է։
«Թեղուտ» ՓԲԸ–ից դժգոհել են, որ բնապահպանների այդ ապօրինի գործողությունները խաթարել են իրենց աշխատանքները և ընկերությանը հասցված վնասի համար ընկերությունը հնարավոր է հայցով դիմի դատարան։
Բնապահպանները պահանջել են ներկայացնել Թեղուտում հանքի շահագործումը թույլատրող փաստաթղթերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շուրջ 300 բնապահպաններ ճանաչողական այցով մեկնել են Թեղուտ: Նրանք նախ հավաքվել են «Վալեքս գրուպ» ընկերության գրասենյակի մոտ(հենց այս ընկերությունն է շահագործում Թեղուտի հանքը) և պահանջել հարգել Օրհուսի կոնվենցիան: Ակտիվիստների պահանջներից է նաև եղել իրենց ներկայացնել հանքի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:
Այնուհետև ակտիվիստները փորձել են տարբեր կողմերից մուտք գործել «Թեղուտի» տարածք, սակայն նրանց զգուշացվել է, որ առանց թույլտվության դա արգելված է։ «Թեղուտ» ՓԲԸ–ից դժգոհել են, որ բնապահպանների այդ ապօրինի գործողությունները խաթարել են իրենց աշխատանքները և ընկերությանը հասցված վնասի համար ընկերությունը հնարավոր է հայցով դիմի դատարան։7or.am