Տուֆաշենի համայնքի ղեկավար. «Արդյունքում՝ հուսախաբություն, վիրավորանք, զայրույթ ու հակակրանք»
Որոշ բաների ականատեսը լինելով զարմանում ես:
Այս դեպքում այն յուրահատուկ է նրանով, որ անըմբռնելի է ու հասկանալի չէ թե ինչու է Արթիկի տարածաշրջանը՝ ներառյալ քաղաքը, կառավարում ու առանցքային հարցերը լուծում ոչ թե Մարզպետը այլ՝ աշխատող մարդկանց ճակատագիրը վճռելու և վճռորոշ հարցերը լուծելու մարզպետական իրավունքը իրեն վերապահող, մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ՝ Կառլեն Աբրահամյանը։ Հարցերը լուծելու իրավունքի ինքնավերապահումն, անշուշտ, իր հիմքում ունի Մարզպետի իրավունքից օգտվելու երաշխիք։ Դրանք առավել արդյունավետ լուծելու ու առավել ներկայացուցչական լինելու համար է, երևի, մարզպետը նրան հատկացրել «Ջիպ» ծառայական մեքենան: Արտոնված իրավունքի արդյունքում նա աննախադեպ ակտիվություն է ապրում: Մի շարք ապօրինություններ թույլ տալուց զատ՝ բարեպաշտ քրիստոնյան իր ղեկավարած վարչություն աշխատանքի է բերել ոչ քիչ հայտնի տիկնոջ։ Փորձենք փակագծերը չբացենք, քանի որ բոլորի համար՝ հատկապես Գյումրեցիների համար, հասկանալի է թե ինչու է այդ տիկնոջը բերել՝ արհամարելով շրջապատի կարծիքն ու գնահատականը իր բարոյական կերպարի ու կեցվացքի նկատմամբ: Չգիտակցելով, որ եթե նույնիսկ վերապահված է իրավունք, ապա այն չի կարելի ծառայեցնել անձնական խնդիրներ լուծելուն ու ցանկություններ իրականացնելուն: Արդյունքում՝ մարդկանց հուսախաբություն, վիրավորանք, զայրույթ ու հակակրանք:
Հույսով ենք, որ աննախադեպ բարձր վարկանիշ ունեցող Մարզպետը՝ ինչպես բոլոր հարցերում, այնպես ել այս հարցում կլինի հետամուտ ու վճռորոշ: Այդ դեպքում ամեն բան պարզ կդառնա: Հենց դրանով է հիմնավորվում այն, որ Արթիկի թիվ 5-րդ դպրոցի տնօրենի՝ Գոհար Խուլիջողլյանի, կողմից թույլ տված քրեական հանցագործության բացահայտումը տարբեր խողովակների միջոցով արգելվեց, նույնիսկ փորձ չարվեց բյուջեից գողացված մեծ գումարը վերականգնե: Չնայած դրան, չանցած ոշոկ ժամանակ, հեռացնել տվեց աշխատանքից իր իսկ կողմից առաջարկած հարցերն չլուծելու համար:
Այդպիսի վիճակում հայտնվեց նաեւ 6-րդ դպրոցի տնօրենը: Արթիկում նման գործեր ինչքան ուզեք։

Տուֆաշենի համայնքի ղեկավար՝ Համազասպ Նահապետի Մխիթարյան