Լրահոս

07.05.2009 18:52


Մեթյու Բրայզա. «Հայաստանն ու Ադրբեջանը հիմնարար սկբունքների շուրջ եկել են համաձայնության»

Մեթյու Բրայզա. «Հայաստանն ու Ադրբեջանը հիմնարար սկբունքների շուրջ եկել են համաձայնության»

Bakililar.AZ-ը,  հղում կատարելով Trend-ին, հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, եկել են համաձայնության։ Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկիմ խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։ Նա ասել է, որ հաջորդ բանակցությունները առաջիկայում հնարավոր է տեղի ունենան Սանկտ-Պետերբուրգում։  Պրահայում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին հրավիրված  Հայաստանի և Ադրբեջանի նախահգահները հանդիպել են ԱՄՆ դեսպանատանը, որտեղ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները։ Հայաստանի և Ադրբեջանի նախահգահների այսօրվա հանդիպումը թվով չորրորդն էր։ Բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրում, այդ պատճառով համանախագահները չեն հրապարակել դրանք։ «Ղարաբաղյան հակամարտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի «անձնական գործն է», և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստվեր չի գցի հակամարտության  լուծման գործընթացի վրա»,-ասել է Մեթյու Բրայզան։

Ավելացնենք, որ ՀՀ նախագահի և ԱԳՆ կայքերում Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որևէ տեղեկություն այս պահին չկա։ Հերթական անգամ ստիպված ենք լինում, մեզ համար կարևոր տեղեկությունը ստանալ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցներից։

 

Այս խորագրի վերջին նյութերը