Լրահոս

13.01.2012 19:52


Պակիստանում ռազմական հեղաշրջում է հասունանում

Պակիստանում ռազմական հեղաշրջում է հասունանում

Պակիստանում գնալով սրվում են իշխանության ու զինված ուժերի միջև հարաբերությունները։ Գերագույն դատարանը երկրի նախագահից ու վարչապետից պահանջում է հրաժարական տալ։ Այս մասին գրում է «Российская газета»–ն։

Բանակի ու կառավարության հարաբերությունները սկսեցին սառել դեռ Բեն Լադենի սպանության ժամանակ։ Բանակն այդ ժամանակ մեղադրեց Պակիստանի իշխանություններին «պետության շահերը դավաճանելու համար»՝ պնդելով, որ իշխանությունները, մասնավորապես նախագահն ու վարչապետը, բավարար չափով հոգ չեն տանում պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Իսկ կես տարի անց հայտնի դարձավ, որ նախագահ Ասիֆ Ալի Զարդարին նամակ է ուղարկել ԱՄՆ՝ խնդրելով օգնել փոխել բանակի ղեկավարական շրջանակները։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ընդունել է այդ նամակը, սակայն Պակիստանի նախագահն ու վարչապետը հերքում են նման փաստաթուղթ ուղարկելու փաստը։ Մինչ այժմ Պակիստանի Գերագույն դատարանը քննում է այդ գործը, որը ստացել է «Մեմոգեյթ» անվանումը։ Պակիստանի պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, երբ բանակը հասել է քաղաքացիական իշխանությունների հրաժարականին։ Այսպես, զինվորականությունը մեծ դեր խաղաց 1990 և 1996թթ՝. Բենազիր Բհուտոյի հրաժարականի ժամանակ։ Առհասարակ բանակը Պակիստանում միշտ էլ մեծ դեր է խաղացել։ Պատահական չէ, որ Պակիստանի 64 տարվա պատմության ընթացքում երկրում 4 անգամ ռազմական բռնիշխանություն է հաստատվել։

Այս խորագրի վերջին նյութերը