Ա. Մինասյան. «Վիճակը շարունակելու է ավելի վատանալ, եթե...»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երկրում առկա տնտեսական խդիրների շուրջ այսօրվա քննարկման ժամանակ նշել է, թե պետք է զարգացնել շուկայական հարաբերությունները։
–Համաշխարհային վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ այս մոտեցումը անհրաժեշտ է աշխարհի շատ երկրներում։ Շուկան պետք է շնչի, բայց պետք չէ, որ շատ օդ շնչի վիրուսներ չկլանելու համար,–ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Բանախոսը կարծում է, որ կարևոր է տնտեսական մրցունակության բարձրացման հարցը։ Ըստ նրա՝ գլխավոր խնդիրը ապահովել հանրային աջակցություն, որը բերելու է տնտեսական մրցակցության լիարժեք ձևավորման, եկամուտների բախշման գործընթացում առավել երկար ծրագրավորում տալուն, դրամավարկային և ֆինանսաբյուջետային քաղաքականության վերնայման։
Ա. Մինասյանը հիշեցրել է, որ կառավարության ղեկավարը հայտարարում էր, թե համաշխարհային ճգնաժամը շրջանցելու էր Հայաստանը, սակայն այժմ բոլոր ձախողումները իշխանությունը կապում է հենց այդ ճգնաժամի հետ՝ հավելելով, որ քանի դեռ երկրում տեղի չեն ունեցել համակարգային փոփոխություններ, վիճակը շարունակելու է ավելի վատանալ։

7or.am