«Երևան Ջուր». «Արաբկիրում բնակիչների ապօրինությունը շարունակվում է»
Հունվարի 13-ի առավոտյան «Երևան Ջուր» ընկերության «1-85 հեռախոսային կենտրոնում» սկսեցին ստացվել ահազանգեր Արաբկիր վարչական շրջանից անբավարար ջրամատակարարման վերաբերյալ:
Օպերատիվ կերպով իրականացված ստուգայցի արդյունքում պարզվեց, որ «Կովկասյան» օրվա կարգավորման ջրամբարի /ՕԿՋ/ հարակից տարածքի դիտահորում անհայտ անձանց կողմից փակվել էր խոշոր տրամագծի ջրատարի փականը: Ավելին, փականը վնասվել էր, որի պատճառով լրացուցիչ դժվարություններ առաջացան ջրամատակարարման վերականգնման ժամանակ:
Ինչպես տեղեկացրեց «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, բնակիչների ապօրինության արդյունքում տուժել է մոտ 5000 բաժանորդ: Ներկայումս Գյուլպենկյան-Կիևյան փողոցներ հատվածի ջրամատակարարումը վերսկսվել է, սակայն համակարգում անհրաժեշտ ճնշում ապահովելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որից հետո միայն նշված տարածքում կվերականգնվի գործող ժամանակացույցը:
Հաշվի առնելով, որ Արաբկիրում նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել, «Երևան Ջուր» ՓԲԸ կոչ է անում բնակիչներին զերծ մնալ ինքնագործունեությունից և հիշեցնում օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին` ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեությանը խոչնդոտելու համար:

«Երևան Ջուր»ՓԲԸ Հաղորդակցության բաժին