Ռիվալդոն տեղափոխվում է անգոլական ֆուտբոլային ակումբ
Աշխարհահռչակ բրազիլացի կիսապաշտպան, 39-ամյա Ռիվալդոն, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնա»–ում և «Միլան»–ում, մոտակա ժամանակներս պայմանագիր կստորագրի անգոլական «Քաբուշկորպ»–ի հետ։ Այս մասին տեղեկացնում է պորտուգալական «A Bola» մարզական թերթը։
1999թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, 2002թ. աշխարհի չեմպիոնն իր «Սան–Պաուլու» ակումբից հեռացել է՝ վիճելով գլխավոր մարզիչ Էմերսոն Լեաոյի հետ։ Աֆրիկական ակումբում Ռիվալդոն հանդես կգա ռուս մարզիչ Վիկտոր Բոնդարենկոյի ղեկավարության ներքո։
Տեղեկացնենք, որ Անգոլան եղել է Պորտուգալիայի գաղութը, անկախացել է 1975թ.։ Երկրի պետական լեզուն պորտուգալերենն է, որը Ռիվալդոյի (ինչպես և բոլոր բրազիլացիների) մայրենին է: