Լրահոս

13.01.2012 12:53


Տիգրան Կարապետյան. «Հայաստանում արդեն անգամ Ձմեռ պապերն են ՀՀԿ–ի կրծքանշաններ կրում, ի՜նչ լավ բանից խոսենք»

Տիգրան Կարապետյան. «Հայաստանում արդեն անգամ Ձմեռ պապերն են ՀՀԿ–ի կրծքանշաններ կրում, ի՜նչ լավ բանից խոսենք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, թե այսօրվա իրականությունն այն է, որ  քաղաքական ուժերը համախմբվում են իրենց շահերի  շուրջը, այլ ոչ թե ժողովրդի  խնդիրների լուծման։

–Մեր  երկրում ամեն ինչ մենաշնորհված  է։ ՀՀԿ–ն իրեն ներկայացնում է ժողովրդավար, սակայն ի՞նչ է անում։ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը չկա, որովհետև բոլորը ՀՀԿ–ի կրծքանշաններ  են կրում։ Բա ո՞ւր է ժողովրդավարությունը,–ասել  է նա։

Ըստ  Տիգրան Կարապետյանի՝ այս պահին ոչ մի լավատեսական բան չկա։

Երկիրը գնում է կործանման, ինչ լավ բան  եք ուզում լսել ինձնից։ Բոլոր  լավ մարդիկ հեռանում են երկիրից, իսկ ի՞նչ եք մտածում՝ ովքե՞ր  են մնում. իհարկե՝ խուլիգանները։ Մեր երկրում արդեն անգամ Ձմեռ պապիկներն են ՀՀԿ–ի կրծքանշանը կրում, իսկ դուք լավ բանի՞ց եք ուզում խոսել,–ասել է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ մի օր ինքն  էլ  լքի Հայաստանը՝ Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե ինքը  դեռ պատրաստ չէ դրան, իսկ երբ կլինի նման բան, ինքը կհայտնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը