Մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով դատավարությունը
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ ՄարգարՕհանյանիգործով դատավարությունը։ Նախորդ տադական նիստն ընդմիջվել էր, քանի որ ներկա չէր եղել տուժողի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը։ Այս անգամ նա ներկայացել էր դատարան՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի համազգեստով։ Նա դատարանին ասել է, որ ինքը գործի հանգամանքներին ծանոթացել է բացառապես քրեական գործի նյութերից։ Ժ. Կարապետյանը նաև ավելացրել է, որ ՃՈ–ում աշխատել է մոտ չորս տարի, իսկ այդ տարիների ընթացքում աշխատակիցներից բենզինի պակաս ունենալու հետ կապված որևէ բողոք չի ստացվել։ Նա նաև դատարանից խնդել է հաշվի առնելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ դատական հետագա փուլերում իր մասնակցությունը պարտադիր չհամարել։
Այնուհետև հարցաքննվել է վկա Կարեն Օհանյանը՝ ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական վաշտի հրամանատար։
–Մարգար Օհանյանն աշխատել է իմ պապայի հետ, իսկ այդ ժամանակ ես պուճուր երեխա եմ եղել,–ասել է նա՝ ավելացնելով, որ Մարգար Օհանյանի հետ անձամբ ինքն ընկերական հարաբերություններ է ունեցել։
Վկան նաև խնդրել է նախաքննության ընթացքում իր ցուցմո՛ւնքը հիմք ընդունել և որևէ այլ բան չի ցանկացել ավելացնել։ Երբ դատավորն ընդգծել է, որ դատական պրակտիկայում նման ընթացակարգ չկա և վկան պարտավոր է ցուցմունք տալ, Կ. Օհանյանն ասել է, որ երկար ժամանակ է անցել և ինքը հիշում է միայն՝ լսել է, որ տեսչական կազմը բենզին չի ստացել, բայց չի եղել մի դեպք, երբ ինքը ստորագրի բենզինի ստացման որևէ կտրոնի տակ, որը չի համապատասխանել իր ստացած բենզինի քանակին։
–Տեսուչները մի անգամ ինձ ասել են, որ բենզինը չի հերիքում, ես էլ ասել եմ, որ ես բենզինի հետ կապ չունեմ,–նշել է վկան։
Մարգար Օհանյանի հարցին ի պատասխան էլ վկան ավելացրել է, որ թե՛ Մարգար Օհանյանի՝ ՃՈ պետ նշանակվելուց առաջ, և թե՛ հետո իրենց բենզին բաշխել է Մախմուրյան Սամվելը։
Վկա՝ ՃՈ առաջին սպայական գումարտակի երրորդ վաշտի հրամանատար Արմեն Սարգսյանը նույնպես նշել է, որ ինքը ամեն ամիս 350 լիտր բենզին է ստացել Սամվել Մախմուրյանից։ Նա նաև ավելացրել է, որ բենզինի այդ չափաքանակը հիմնականում բավականացնում է, քանի որ իրենք էլ են փորձում խնայողաբար ծախսել այդ բենզինը՝ օրինակ որևէ խախտում հայտնաբերելուց հետո արձանագրություն կազմելիս անջատել են մեքենայի շարժիչը։
Մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով դատավարությունը
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը։ Նախորդ տադական նիստն ընդմիջվել էր, քանի որ ներկա չէր եղել տուժողի ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը։ Այս անգամ նա ներկայացել էր դատարան՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի համազգեստով։ Նա դատարանին ասել է, որ ինքը գործի հանգամանքներին ծանոթացել է բացառապես քրեական գործի նյութերից։ Ժ. Կարապետյանը նաև ավելացրել է, որ ՃՈ–ում աշխատել է մոտ չորս տարի, իսկ այդ տարիների ընթացքում աշխատակիցներից բենզինի պակաս ունենալու հետ կապված որևէ բողոք չի ստացվել։ Նա նաև դատարանից խնդել է հաշվի առնելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ դատական հետագա փուլերում իր մասնակցությունը պարտադիր չհամարել։

7or.am