Լրահոս

13.01.2012 11:06


Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն նկատելու դեպքում` ջուրը չօգտագործել

• մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով

• սննդամթերքը պահել փակ տարողություններում` աղտոտումից խուսափելու համար

• արագ փչացման ենթարկվող սննդամթերքը պահել սառնարանում

• սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին

• աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ

• զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե

• սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում

• սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել

• սնվել թեթև, քիչ քանակությամբ` չխառնելով կերակրատեսակները

• աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի

• ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով

Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է.

ա/ հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ),

բ/ խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

գ/ բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով,

դ/ հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:

Միաժամանակ, խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը