Եմենում միջկրոնական բախումների հետևանքով 20 մարդ է զոհվել
Ամենաքիչը 20 մարդ է զոհվել Եմենի հյուսիս–արևմուտքում իսլամիստական խբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքերին։
Ըստ ունեցած տեղեկությունների՝ սալաֆների և շիաական «Ալ–Խուսի» ցեղային համադաշնության միջև բախումները տեղի են ունեցել Կարմիր ծովի ափամերձ Մայդի քաղաքի մոտ։
Նախորդ տարվա դեկտեմբերից «Ալ–Խուսի» ցեղային համադաշնության գրոհայիններն այս շրջանում ռազմական գործողություններ են իրականացնում կառավարական զորքերի և սուննիական խմբավորումների նկատմամբ։ Այն ժամանակ փոխհրաձգությունից զոհվել էր 60 մարդ։