Լրահոս

13.01.2012 09:50


Այսօր տեղի կունենան Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստը

Այսօր տեղի կունենան Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 13–ին տեղի կունենա  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի  գործով  դատական հերթական նիստը։

Ըստ մեղադրանքի, 2009 թվականի հունվարից, ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության ավտոտնտեսությունից ՃՈ պետ Մարգար Օհանյանի տված լիազորագրերի հիման վրա, ճանապարհային ոստիկանությանը կանոնավոր կերպով՝ կտրոնների տեսքով, բենզին է հատկացվել:

2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից ՃՈ-ին հատկացվել է 1. 200. 000 լիտր բենզին, 2010թ. 895. 000 լիտր, 370.150 լիտր բենզին ձեռք է բերվել ՃՈ արտաբյուջետային միջոցներով:

2011թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչությունից հատկացվել է 490. 000 լիտր բենզին և 353. 250 լիտր բենզին ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով՝ընդամենը՝ 843.250 լիտր բենզին:  Ըստ մեղադրողի, Մարգար Օհանյանը 574. 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով, ՃՈ գույքը տնօրինելու իր լիազորությունները չարաշահել է:

Հիշեցնենք, որ Մարգար  Օհանյանի գործով նախորդ նիստը տեղի է ունեցել հունվարի 9–ին, որի ժամանակ  մերժվել է նրա խափանման միջոցը փոխելու  միջնորդությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը