ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 24 ՊՈԱԿ տնօրենների բաց նամակ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 24 պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների բաց նամակ
Օրեր առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից որոշ լրատվամիջոցներում հայտնվել էր անստորագիր բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն այդ նամակի հետ առնչություն չունի և ոչ մեկը նման փաստաթուղթ չի ստորագրել:
Մենք խստորեն դատապարտում ենք վաղուց ի վեր իր դարն ապրած նման էժանագին նեոբոլշևիկյան գործելաոճը, որի նպատակը մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ պառակտում մտցնելու անառողջ ցանկությունն է միայն: Անստորագիր նամակներով հանդես եկողներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր չթափել և իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան ուղղել որևէ հանրօգուտ գործ կատարելուն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի ամենօրյա ուշադրության արդյունքում է, որ սպորտը մեր երկրում զարգացում է ապրում, աստիճանաբար լուծում են ստանում ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրումների շնորհիվ ամբողջ հանրապետության տարածքում կառուցվում են նոր մարզադպրոցներ, խրախուսվում են բարձր արդյունքներ արձանագրած մարզիկները:
2012-ը օլիմպիական տարի է և ոչինչ չի կարող խանգարել մեզ աշխատել միասնական ու համերաշխ ընտանիքով և Լոնդոնում անպայման հասնել մեր ժողովրդի համար այդքան սպասված օլիմպիական բարձունքին:
Իսկ նման էժանագին նախաձեռնությունների հեղինակներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր ու եռանդ չթափել մարզաշխարհի ներկայացուցիչների միջև պառակտում մտցնելու համար, միևնույնն է բոլոր փորձերը, ինչպես և այս մեկը` անհաջողության են մատնվելու: