Լրահոս

12.01.2012 21:12


ՀՀ գլխավոր դատախազությունը ընտրախախտումներին արձագանքելու համար աշխատանքային խումբ կստեղծի

ՀՀ գլխավոր դատախազությունը ընտրախախտումներին արձագանքելու համար աշխատանքային խումբ կստեղծի

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հանս-Յոխեն Շմիդթին: Դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպան Յոխեն Հանս-Շմիդթը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարևոր նախընտրական այս ժամանակաշրջանում Գերմանիայի Դաշնությունը կշարունակի աջակցել իրականացնվող բարեփոխումներին՝  հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն իր հերթին վստահեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լինելու է հետևողական և արձագանքելու է քրեական հատկանիշներ պարունակող բոլոր ընտրախախտումներին, որոնք  տեղ կգտնեն նախընտրական և ընտրական գործընթացներում և այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը