Լրահոս

12.01.2012 18:40


ՏԸՀ նախագահների պաշտոններն ամենաշատը ստացել է ՀՀԿ–ն

ՏԸՀ նախագահների պաշտոններն ամենաշատը ստացել է ՀՀԿ–ն

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև բաշխել է փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը։ ՏԸՀ նախագահների պաշտոններն ամենաշատը ստացել է ՀՀԿ–ն՝ 38 նախագահ ու քարտուղար։ ԲՀԿ–ն ստացել է 17, ՀՅԴ–ն՝ 15, ՕԵԿ–ը և «Ժառանգությունը»՝ 7-ական։

Հանձնաժողովը փոխել է մարզերում ու Երևանում որոշ ընտրատարածքների տեղակայման վայրերը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդել է, որ դա բխում է Ընտրական նոր օրենքի դրույթներից՝ չբացառելով նաև, որ տեղամասերի տեղերի փոփոխությունն ընտրողների համար հավելյալ խնդիրներ կառաջացնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը