Տիմոշենկոյի ամուսինը Չեխիայում փախստականի կարգավիճակ է ստացել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդր Տիմոշենկոն, Չեխիայում քաղաքական ապաստանի փոխարեն փախստականի կարգավիճակ է ստացել:
«Չեխական օրենսդրությունը նույնիսկ նման նորմեր չունի, որոնց համաձայն՝ քաղաքական ապաստան է տրվում: Նա իսկապես ունի փախստականի կարգավիճակ և ստացել է այն սեփական ցանկությամբ»,–ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը՝ հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դիկուսարովը:
Նա ընդգծել է, որ այս փաստը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, ինչպես նաև «չի անդրադառնա չեխ–ուկրաինական հարաբերություններին»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2011թ. վերջին Ալեքսանդր Տիմոշենկոն Չեխիայից քաղաքական ապաստան էր խնդրել: Նույն տարում Չեխիան քաղաքական ապաստան է տվել Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Բոգդան Դանիլիշինին: