Անպատասխան սիրո պատճառով Կրասնոյարսկում ադրբեջանցի պատանին սպանել է իր համադասարանցուն
Փոքր Իմիշ ավանում հայտնաբերվել է 10–րդ դասարանցի 16–ամյա աղջկա դի։ Սպանության մեջ կասկածվում է նրա համադասարանցին։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ԶԼՄ–ն, 2011թ. դեկտեմբերի 29–ին աշակերտուհի Ալենա Գոնչարովան գնացել է դիսկոտեկ և չի վերադարձել, իսկ ծնողները դիմել են ոստիկանություն հաջորդ օրը։ Հունվարի 4–ին նրա մարմինը գտնվել է բակային շինությունների կիսալքված մի տան բակում։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 16–ամյա նախկին համադասարանցին։ Տղան արդեն խոստովանական ցուցմունք է տվել։
Հետաքննության վարկածով՝ դիսկոտեկից հետո աղջիկը համարյա թե հասել է իր տան մոտ, երբ նրան է մոտեցել համադասարանցին ու խաբելով, թե անակնկալ ունի, տարել հարևանությամբ գտնվող տունը, ուր հավաքված են եղել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող բնակիչները։
Խեղդելով աղջկան՝ ադրբեջանցի պատանին նրա մարմինը թաքցրել է ամառային խոհանոցում։ Տղայի խոսքերով՝ սպանության հիմնական պատճառը եղել է անպատասխան սերը։
Եիտասարդ տղայի նկատմամբ ՌԴ ՔՕ 105–րդ կետի 1–ին մասով քրեական գործ է հարուցվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հետաքննությունը շարունակվում է։
Կրասնոյարսկի շրջանի պատգամավորն անձամբ է որոշել հետևել դպրոցականի սպանության գործին։
Բանն այն է, որ այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ավանի բնակիչներն այս ամենից հետո ոտքի են կանգնել ու պահանջել մի քանի ադրբեջանցի ընտանիքների վտարումը բնակավայրից։