Լրահոս

12.01.2012 22:00


Արցախի տարածքում 2012 թ. հունվարի 1-8-ը տեղի ունեցած արտակարգ դեպքերը

ԼՂՀ ՓԾ հերթապահ մասում 2012 թ. հունվարի 1-8-ը գրանցված կանչեր և ահազանգեր

Հրդեհներ Նշված ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում գրանցվել է տարաբնույթ հրդեհների բռնկման 15 դեպք: Հիմնականում այրվել են չոր խոտածածկ տարածքներ: Հունվարի 1-ին հրդեհ է բռնկվել Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղի տարածքում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է նշված գյուղի բնակիչ Վ.Մկրտչյանին պատկանող տան բակում պահեստավորած մի քանի տոննա խոտ: Հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել երեխայի կողմից ճայթռուկի անզգույշ օգտագործումը: Հունվարի 2-ին Ստեփանակերտ քաղաքի Բեգլարյան փողոցում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է  7 հա չոր խոտ: Հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասում: Այրվել է  7 հա չոր խոտ: Հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է  1000 քմ չոր խոտ: Հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհի հացատան մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է  2000 քմ չոր խոտ: Հունվարի 8-ին հրդեհ է բռնկվել Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամասում: Այրվել է  3000 քմ չոր խոտ: Հունվարի 10-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Խերխան գյուղի տարածքում: Այրվել է  2հա  չոր խոտ: ՃՏՊ Հունվարի 2-ին ահազանգ է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ-Տիգրանավան ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան ճանապարհից շեղվել է և գլորվել ձորը: Ավտոմեքենայի  վարորդ` 1955 թ. ծնված Ֆ.Հարությունյանը ստացել է ծանր վնասվածքներ և մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ուղևորներ Ա. Խաչատրյանը (ծնվ.1957թ), և Ս.Հովհաննիսյանը (ծնվ.1958թ)  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաշաթաղի շրջանային հիվանադանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է: Հունվարի 8-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Հաղթանակ»-ի հրապարակի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել «Ժիգուլի» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած: Ավտովթարի հետևանքով Լ.Սաղյանը (ծնվ.1993թ) ստացել է վնասվածքներ և տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց:  Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: Թունավորում շմոլ գազից Հունվարի 3-ին, ժամը 22.30-ին Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան 30 տան հասցեում Մսմնա գյուղի բնակիչներ Վ.Ազարյանը և Ե.Ազարյանը շմոլ գազից թունավորվել և մահացել են: Զենք - զինամթերք Հունվարի 10-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի տարածքում զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած ՓԾ սակրավորները հայտնաբերված զինամթերքը (գնդիկային ռումբ) վնասազերծել են: ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը