ԵԱՀԿ զեկույց. «Պետդումայի ընտրություններն արդար չեն եղել»
Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի դիտորդներն իրենց զեկույցում նշել են, որ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները լավ են անցկացվել տեխնիկական տեսանկյունից, սակայն մրցակցային չեն եղել. իշխանությունները բոլոր մակարդակներում խառնվել են քվեարկության գործընթացին։
–Ընտրական գործընթացն իշխող կուսակցության օգտին է եղել,–ասված է զեկույցում։
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, այս եզրակացություններին չի համաձայնվել։