ԱՄՆ–ը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հայ–թուրքական և ԼՂ խնդիրների կարգավորմանը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պնդել Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքներն ու ազատությունները լիարժեք հարգելու անհրաժեշտության մասին։
Այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է հունվարի 11–ին Բեռլինում՝ Կորբերի հիմնադրամում, տրանսատլանտյան համագործակցության վիճակի մասին հնչեցրած ելույթի ժամանակ։
Գորդոնն ընդգծել է, որ ԱՄՆ–ի, ԵՄ–ի և Կովկասում այլ միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տվել առաջընթաց գրանցել, չնայած այն հանգամանքին, որ տարածքային վեճերը և հետագա քաղաքական և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը խոչընդոտ են ավելի մեծ կայունության համար։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կշարունակի նաև բարձր մակարդակով իր ներգրավվածությունը ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։