Լիբանանի հակահետախուզությունը հայտարարել է «իսրայելական ամենավտանգավոր գործակալին» բռնելու մասին
Լիբանանի հակահետախուզության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին, ով տասնյակ տարիներ Իսրայելին մատակարարել է գաղտնի տեղեկատվությամբ։ Այս մասին հաղորդում է «Lebanon Now»–ն։
Ըստ այդ տվյալների՝ լիբանանցի Էլիաս Յունուսը վերջին 35 տարիների ընթացքում եղել է իսրայելական հատուկ ծառայության՝ «Մոսսադի» գործակալը և Լիբանանում իսրայելական լրտեսների ցանցի համակարգողներից մեկը։ Հատկանշական է, որ Յունուսն աշխատել է հենց լրատվական ցանցում՝ «Ogero» հեռուստաալիքում։ Տեղական լրատվամիջոցներն արդեն հասցրել են Յունուսին պիտակավորել որպես «իսրայելական ամենավտանգավոր գործակալ»։
Իսրայելն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։