ԵԱՀԿ նոր նախագահ. «Մենք սերտորեն աջակցելու ենք Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»
Ինչպես արդեն հայտնի է, Իռալանդիան ստանձնել է ԵԱՀԿ–ի նախագահությունը։
Այսօր Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը ներկայացրել է Իռլանդիայի նախագահության օրոք ԵԱՀԿ–ի առաջնահերթությունները։
Նա նշել է, որ Իռլանդիան ԵԱՀԿ–ի նախագահության օրոք իր ուշադրությունն է սևեռելու սպառազինման կարգավորմանը և փորձելու է հարթել չկարգավորված հակամարտությունները։
–Իռլանդիայի առաջնահերթություններից մեկը լինելու է ԵԱՀԿ գոտում ձգձգված հակամարտությունների կարգավորման ուղիներ գտնելը,–ասել է նա։
Էյմոն Գիլմորը նշել է, որ լիովին աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին հայ–ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։