Լրահոս

12.01.2012 15:22


Եվս մեկ անհայտ բարերարի կողմից վառելափայտ և հագուստ տրամադրվեց գյումրեցի անօթևան ընտանիքին

«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած «Բռնության ենթարկված աղջնակը ապրում է աղքատ ընտանիքում» տեսանյութը (http://shirakcentre.org/hy/news/1419-shirak-centre-ngo) մի շարք էլեկտրոնային պարբերականներում հրապարակվելուց անմիջապես հետո կազմակերպության գրասենյակ զանգահարեց Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը և խնդրեց իր կողմից ուղարկվելիք գումարով վառելափայտ գնել և տրամադրել տեսանյութում ներկայացվող ընտանիքին:

Այսօր անհայտ բարերարի գումարով գնված վառելափայտը և Երևանից «Հանուն Հայաստանի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված հագուստը մենք hանձնեցինք հասցեատիրոջը` անչափահաս երեք երեխա ունեցող ու ավերակ կացարանում բնակվող ընտանիքին:

Ավելացնենք, որ անցած երկու ամիսների ընթացքում այս անօթևան ընտանիքը թվով 5-րդն էր, որ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութերի արդյունքում ապահովվեց վառելափայտով: Իսկ մեր տեսանյութերի արդյունքում գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում ցուցաբերած ընդհանուր օգնությունը կազմում է ավելի քան 100 000 դոլլար, այդ թվում 6 հատ մեկ սենյականոց բնակարաններ, տասնյակ ընտանիքների զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր և դրամական աջակցություն:

«Շիրակ կենտրոն»

Այս խորագրի վերջին նյութերը