Աշխարհ

13.04.2026 10:04


Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում՝ զիջելով 45-ամյա Պետեր Մագյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Քվեների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ 199-տեղանոց խորհրդարանում ընդդիմությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանի մանդատների երկու երրորդը։ Այսպիսով, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կունենա 138 տեղ, իսկ «Ֆիդես»-ը և նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը՝ 55: Եվս 6 տեղ կստանա ծայրահեղ աջ «Մեր հայրենիքը» շարժումը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 79,56%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Վարչապետ Օրբանն ընդունել է պարտությունը և շնորհավորել է Եվրամիության աջակցությունը վայելող Մագյարին հաղթանակի կապակցությամբ։

Օրբանը Հունգարիան ղեկավարում էր 16 տարի՝ 2010 թվականից։

Այս խորագրի վերջին նյութերը