Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղի բանակցային գործընթացի և 99–ին իր հրաժարականը պահանջողների մասին
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից և արդյո՞ք դա սխալ համարելով՝ ինքը չի մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ իր հեռանալուց հետո է Ղարաբաղը հայտնվել այդ վիճակում, ասել է.
-Ռոբերտ Քոչարյանի հետ որևիցե խնդիր չենք ունեցել, և Ռոբերտ Քոչարյանը չի եղել խնդիրը: Եթե ուղղակի մի փոքր հետ նայենք, հիշենք 99 թվականը, կտեսնենք, որ Ռոբերտ Քոչարյանի վիճակն ավելի վատ է եղել, քան իմը: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ոչինչ չէր կարող անել:
-Իսկ ո՞վ էր անում, անուններ կասե՞ք։
-Ուզու՞մ եք անուններ: 1999 թվականի դեկտեմբերի 15-ի անվտանգության խորհրդի կազմը նայեք՝ բոլորի անունները կան: Նորից եմ կրկնում, 1999 թվականի դեկտեմբերի 15-ին, այսօրվա ընդդիմության շարքերում գտնվողները և մի շարք այլ մարդիկ՝ բոլորը միասին պարոն Քոչարյանի առջև դրել են խնդիր՝ «Ազատե՛ք Սամվել Բաբայանին պաշտոնից, որ մենք մեզ իշխան զգանք»: Հիմա այդ մարդիկ մայթին կանգնել՝ գոռում են: Ասեք, թող շարունակեն գոռալ: Անուններ չեմ ուզում տալ։ 15 հոգի են՝ ովքեր եղել են պաշտոնյաներ: Նայեք ցանկը՝ երևալու է ովքեր են: Բայց Ռոբերտ Քոչարյանի վիճակն այն ժամանակ՝ 1999 թվականին, դուք ինձանից լավ գիտեք։