Լրահոս

09.04.2026 12:40


Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Higer» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։

Այս խորագրի վերջին նյութերը