Լրահոս

08.04.2026 20:10


Ալավերդիում «ZIL»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում

Ալավերդիում «ZIL»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում

Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքերից մեկի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բնակարաններից մեկի պատշգաբի երկաթբետոնե հենասյուներին, վնասել հարակից տան հենապատը և հայտնվել հարևան տան բակում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը