Լրահոս

12.01.2012 12:01


Հաստատվել է ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2012 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և դրա հիմնավորումը, ՀՀ կառավարության 2012 թ. գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները։ Բոլոր նախարարությունների և պետական կառավարման մարմինների գծով ծրագրում ներառվել է 135 կետ։ Ընթացիկ տարվա գերակա խնդիր են համարվել գործարար և մրցակցային միջավայրի, ընդերքի ոլորտի հողօգտագործման բարելավումը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, զինված ուժերում կարգապահության ամրապնդումը, հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի և տառարվեստի հանրահռչակումը Հայաստանում և արտերկրում, ընդհանուր առմամբ 91 կետ։

Այս խորագրի վերջին նյութերը