Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցի պատրաստակամություն է հայտնել իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես ևս պատրաստ եմ եղել, կամ ու պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի»,-հայտարարել է Իրանի նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։
«Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը»,-հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։