Լրահոս

12.01.2012 11:41


Նախկին ամուսինը

Հունվարի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով` սենյակից գողացել են ոսկյա զարդեր և բջջային հեռախոս` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը` 1961 թ. ծնված, նախկինում դատապարտված Սմբատ Վ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը