Քաղաքական

05.04.2026 12:32


Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ

Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու աշխարհը։ Աշխարհի խառնաշփոթում թվում է՝ խլացել են Առաքյալի հորդորն ու ավետարանական պատվիրանները, Աստծո արարաչագործությունն անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անիրավություններով։ Այս մասին Մայր Աթոռում մատուցված Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագի իր խոսքում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության և անվտանգության արժեքը։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,–ասել է Վեհափառ Հայրապետը։

Նա նշել է, որ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր ու աներեր։

Այս խորագրի վերջին նյութերը