Կարծիք

04.04.2026 19:08


Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից

Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից

ՔՊ-ական իշխանությունները 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վարչական ռեսուրսի չարաշահման պրակտիկան հասցրել են նոր՝ աննախադեպ մակարդակի։ Այս անգամ վարչական ռեսուրսի չարաշահման գործիք է դարձել պետական լրատվական միջոցը՝ մասնավորապես «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, որի պաշտոնական Յութուբյան հարթակով ուղիղ եթերում հեռարձակվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։

Ուսումնասիրելով «Արմենպրես» լրատվական գործակալության Յութուբյան ալիքը` ակնհայտ է դառնում լրատվական գործակալության կողմից անհավասար մոտեցման հանգամանքը: Իշխող քաղաքական ուժի միջոցառումները համակարգված կերպով լուսաբանվում են ուղիղ եթերի ձևաչափով, մինչդեռ որևէ այլ քաղաքական ուժի համաժողով, հավաք կամ համագումար այդ հարթակում ուղիղ եթերի ձևաչափով չի հեռարձակվում: Նման գործելաոճը չի կարող դիտարկվել միայն որպես տեղեկատվության տարածում: Փաստացի հանրային միջոցներով ֆինանսավորվող լրատվական ռեսուրսը ծառայեցվում է մեկ քաղաքական ուժի քարոզչական նպատակներին։

Հ.Գ. Մեկնաբանություններում տեղադրում եմ Կառավարության որոշումը ««Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին», որը ևս կարևոր է հասկանալու նշված լրատվամիջոցի արդեն որպես փակ բաժնետիրական ընկերության իրավական կարգավիճակն ու կառավարման կառուցվածքը։

Փաստաբան Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը