Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և ՀՀ մի շարք մարզերում
Հայաստանի ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ փրկարար ծառայությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ: